Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան

אנו מתכוונים להשיג ליברליזציה של ויזה עם האיחוד האירופי עד 2029: פאשיניאן

ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձավ այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ տվեց կայունացնել Հայաստանի արտաքին միջավայրը, և Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը:

«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում, առանց արտաքին օգնության ապրելը ՀՀ-ի համար հնարավոր դարձնելը:

Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ ունի կարևոր նշանակություն»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում, իսկ վերջին տարիներին ՀՀ-ն ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Լիտվայի, Խորվաթիայի հետ:

«ԵՄ-ի հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգն իրացվում է տեսանելի տեմպերով: Նախորդ տարի ԱԺ-ի կողմից ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այդ գործընթացին: 2026-ի մայիսին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ապա Հայաստան-ԵՄ 1-ին գագաթնաժողովը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ ՀՀ-ն այսօր միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում:

«Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ գաղտնիք չի բացի՝ ասելով, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում:

«Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ, իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որը սկսվել է ՀՀ-ՌԴ հարաբերություններում: Ընդ որում՝ այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով՝ բնական գործընթաց: Մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում, և բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»,- ասավ վարչապետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, հավելեց՝ լարվածություն ընդհանրապես չկա:

«Հեռանկարը դրական է»,- հայտարարեց վարչապետը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին

סבב חדש של משא ומתן בין ישראל ללבנון יתקיים ברומא בשבוע הבא: KAN

Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN

Ըստ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ի՝ հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը։ Երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված բանակցությունների նպատակն է «ձևավորել

יו”ר האסיפה הלאומית של ארמניה ושגריר בולגריה דנו בנושאים הקשורים להגברת הקשרים הבין-פרלמנטריים

ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են