Մեր բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու. վարչապետ

Our army has no problems to solve outside internationally recognized, sovereign territory of Republic of Armenia: Prime Minister

Խաղաղության տրամաբանության մեջ առանցքային նշանակություն ունի այն, որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը և պետությունը, որովհետև պետականությունը և պետությունն առանցքային նշանակություն ունեն, այդ թվում՝ նաև խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաև շատ կարևոր է ճշգրտել պետության ֆունկցիան: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք այդ ֆունկցիան, որովհետև հնչած թե չհնչած, ձևակերպված թե չևակերպված, այդ հարցը գոյություն ուներ:

Վարչապետը հարց հնչեցրեց՝ ի վերջո ինչի՞ համար է պետությունը, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը:

«Նախորդող շրջանում, ձևակերպված թե չձևակերպված, գիտակցված թե չգիտակցված, ըստ էության, մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ն հենման կետ է՝ բնույթով այլ պետություն ունենալու համար:

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով, և նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը ու երջանկությունն ապահովելն է: Եվ մեր բոլոր ռազմավարությունները, ներառյալ  անվտանգային, պաշտպանական և այլն, տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Սա շատ կարևոր նրբություն է, և մենք նախկինում ասել ենք՝ այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը, բայց նաև զարգացնում ենք բանակի այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը: Մենք ասում ենք՝ մեր բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ մենք շատ կարևոր ենք համարում մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխել ու վերաձևակերպել պաշտպանունակ բանակ:

«Որովհետև երբ ասվում է «մարտունակ բանակ», չի տեղորոշում՝ այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ: Մեզ համար շատ կարևոր է, որ ընդգծենք այս կոնտեքստը, որ ՀՀ բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչուր պետության պարտավորությունն է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով