Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի. ՀՀ ԱԳ փոխնախարար

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում․ բարդությունների, բազմաբնույթ ազդեցության և պատասխանատու օգտագործման հարցերի հասցեագրում» խորագրով ՄԱԿ-ի ԱԽ բաց բանավեճին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակակից աշխարհում հակամարտությունների անկանխատեսելի բնույթը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի կիրառումը, և շեշտել, որ դրանց հետևանքով առաջանում են լուրջ մարդասիրական և իրավական խնդիրներ, և դրանց անվերահսկելի տարածումը կարող է անկայունություն ստեղծել առանձին մարտադաշտերից շատ ավելի հեռու:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է. միջազգային իրավունքը և, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ՝ օրինականության, համաչափության, նախազգուշացման և տարբերակման սկզբունքները, պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի: Մենք խորապես համոզված ենք, որ այս սկզբունքները չեն կարող խախտվել կամ ընտրողաբար կիրառվել նոր տեխնոլոգիաների համատեքստում»։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական ​​բանականության ռազմական կիրառման հնարավոր օգուտների վերաբերյալ քննարկումները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ պետությունների միջև գոյություն ունենան կարգավորումներ և ընդհանուր ըմբռնում: Նա կարևորել է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի՝ որպես համախմբող կամրջի դերը՝ տվյալ հարցում տարաձայնությունների հաղթահարման և առավել ներառական երկխոսության ապահովման գործում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով