Մնացական Սաֆարյանը և Ինդոնեզիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները

Deputy Foreign Minister of Armenia received Ambassador of Indonesia to Armenia

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Բասալամահին (նստավայրը՝ Կիև)։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով առաջիկայում Հայաստան-Ինդոնեզիա միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մնացական Սաֆարյանն Ինդոնեզիայի դեսպանին է տեղեկացրել  տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերի, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Դեսպան Բասալամահը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ առևտրատնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը խորացնելու Ինդոնեզիայի պատրաստակամությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Ինդոնեզիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը և ընդգծել մարդկանց միջև շփումների կարևորությունը։

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ինդոնեզիայի անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին պատվո հյուրի կարգավիճակում ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։