Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

ניקול פשיניאן מקבל הודעות ברכה משותפים בינלאומיים ביום הולדתו

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ։

Կցանկանայի Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ»։

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Հայրենիքի արմատական շահերին Ձեր նվիրվածությունը և առաջնորդական որակները Ձեզ արժանի հարգանք են բերել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Օգտվելով առիթից՝ հաջողություն եմ մաղթում Ձեզ առաջիկա ընտրարշավում։ Այդ նպատակին հասնելու համար Ձեր կողմից բոլոր պայմանները ստեղծված են։ Ձեր հեղինակությունը՝ որպես սկզբունքային ու կամային քաղաքական գործչի, բարձր է և անսասան հայ հասարակության մեջ։

Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական կապերը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն և ի բարգավաճում բարեկամ Հայաստանի»։

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր հարուստ փորձն ու անձնուրաց աշխատանքը հաստատուն հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար։

Ղազախստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ավանդը մեր բազմակողմանի միջպետական կապերը որակական նոր մակարդակով խորացնելու և հայ-ղազախական հարաբերություններն ամրապնդելու գործում։

Վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունների համակարգված աշխատանքն այսուհետ ևս կնպաստի բոլոր ոլորտներում Ղազախստանի և Հայաստանի միջև փոխգործակցության դինամիկ զարգացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, ընտանեկան բարօրություն, ինչպես նաև մեծ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամ հայ ժողովրդի»։

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունե՛ք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Հայաստանի շահերին Ձեր անձնվեր ծառայությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանն ուղղված հետևողական ջանքերն արժանի են բարձր գնահատականի։

Բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության պատմական ավանդույթները կազմում են Տաջիկստանի և Հայաստանի փոխհարաբերությունների հուսալի հիմքը։ Ուրախալի է, որ այդ բարի ավանդույթների վրա հիմնված հարաբերություններն այսօր ունեն կառուցողական զարգացման դինամիկա։

Մենք շահագրգռված ենք այս գործընթացի շարունակմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կզարգացնենք երկու երկրների միջպետական կապերը՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերի։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարօրություն և նորանոր զգալի հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի»։

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հաճույքով հղում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս:

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև գործնական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, հանգստություն, բարօրություն և հետագա բարգավաճում»։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում»։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան