Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո

אני שולח ברכות חמות לתושבי ארמניה ביום העצמאות שלכם: רוביו

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:

«Միացյալ Նահանգները տոնում է Հայաստանի հետ ձեր անկախության վերականգնման 35-ամյակը և խորհում այն առաջընթացի մասին, որին ձեր երկիրը հասել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին:

Պատմական առաջընթացը, որին մենք միասին հասել ենք անցած տարվա ընթացքում, ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ: Մենք անհամբերությամբ սպասում ենք «Թրամփի ուղու՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) առաջխաղացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը, ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանն աջակցելուն:

Առաջիկա տարիներին ակնկալում ենք մեր երկրների միջև գործընկերության խորացում։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ»,- գրված է Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Անկախությանդ 35-ամյակը շնորհավոր Հայաստան

Հայրենիքիս սիրելի հայեր, Այսօր՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակն է։ Թեև Իսրայելում Յոմ Կիպուռ է, և մենք տանից դուրս գալ չենք կարող, մեր սրտերը

המסר של מגן זכויות האדם אנאהיט מנסיאן ביום העצמאות של הרפובליקה של ארמניה

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել

יום השנה ה-35 שמח לעצמאות, ארמניה: משלחת האיחוד האירופי בארמניה

Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ «Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ 35 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի