Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Հայաստանի ժողովուրդը քվեարկեց ընտրություններում, որոնք վճռորոշ նշանակություն ունեն երկրի և Հարավային Կովկասի ապագայի համար։ Շնորհավորում ենք նրանց՝ իրենց ժողովրդավարական իրավունքներն իրականացնելու և իրենց ինքնիշխան կամքը խաղաղ ու կազմակերպված ձևով արտահայտելու կապակցությամբ՝ ասված է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ Մաքալիստեր, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկու, Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության փոխնախագահ և Եվրոպական խորհրդարանի ընտրությունների դիտարկման պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի և Եվրոպական խորհրդարանի ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի առաջատար անդամ Նաչո Սանչես Ամորի համատեղ հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ ցուցադրեց այն երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, որոնց նկատմամբ ձգտում է գերիշխանություն հաստատել։ Հայաստանի ընտրողների վրա բացահայտ սպառնալիքների, տնտեսական վնաս հասցնող առևտրային սահմանափակումների և մանիպուլյատիվ բովանդակության միջոցով ազդելու և նրանց մոլորեցնելու նրա անթաքույց փորձերը մեծապես ձախողվել են»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրոպական միությունն աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել Ռուսաստանի ճնշմանը և ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան կատարել ազատ ընտրություն։

«Մենք խրախուսում ենք հետագա և ավելի լայն միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով, մասնավորապես՝ աջակցելով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և խթանելով ԵՄ-Հայաստան առևտուրը, օրինակ՝ ԵՄ-ի ինքնավար առևտրային միջոցների ընդունման միջոցով։ Մենք նաև ընդունում ենք վիզաների ազատականացման ուղղությամբ արագ առաջընթացի և ԵՄ գործընկերության նոր առաքելության արագ տեղակայման անհրաժեշտությունը»,- նշել են պաշտոնյաները։

Նրանց գնահատմամբ՝ քվեարկության արդյունքները վկայում են Հայաստանի ընտրության մասին՝ հօգուտ խաղաղության և տարածաշրջանային համագործակցության, տարածաշրջանային կապակցվածության և Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների։

«Մենք ակնկալում ենք համագործակցել Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի և նոր կառավարության հետ՝ այս ուղով հետագա առաջընթացին աջակցելու և հայ ժողովրդին ավելի մեծ բարեկեցություն ապահովելու նպատակով։ Վստահ ենք, որ Հայաստանի ընտրական և հետընտրական գործընթացների հաջորդ փուլերը կհանգեցնեն ինստիտուցիոնալ և ժողովրդավարական ամրապնդմանը՝ հիմնված երկխոսության, ներկայացված քաղաքական ուժերի և հասարակության բոլոր հատվածների մասնակցության վրա, որպեսզի ավելի ամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները և բարձրանա հանրային վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ