Ուիթքոֆը շարունակում է Իրանի հետ քննարկումները միջուկային ծրագրի շուրջ. Սպիտակ տուն

Witkoff still in contact with Iran, White House
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը շարունակում է Թեհրանի հետ քննարկումները միջուկային ծրագրի շուրջ՝ հայտնում են Վաշինգտոնից:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Դոնալդ Թրամփը չի շփվել Իրանի իշխանությունների հետ։ Քերոլայն Լևիթը լրագրողների հետ ճեպազրույցում հստակ պատասխան չի տվել ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների մասին հարցին։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, մինչև ԱՄՆ-ը չդադարեցնի ռազմական սպառնալիքները։
«Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»,- շեշտել է Աբբաս Արաղչին։ Դիվանագետը նաև կրկնել է՝ Թեհրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացման նպատակներից:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

חתימה ואשרור הסכם השלום הם הסוגיה המרכזית הבאה בסדר היום המשותף של ארמניה ואזרבייג’ן: ראש הממשלה

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը

ישראל ומדינות ערב דנו בהסכמי אברהם לראשונה מזה שלוש שנים

Իսրայելը և արաբական երկրները երեք տարվա ընթացքում առաջին անգամ քննարկել են Աբրահամի համաձայնագրերը

Բահրեյնի, Իսրայելի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեք տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Նյու Յորքում՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով

דוד קראפטיאן השתתף בפגישה השנתית של רשת השרים הבלתי פורמלית על בית הדין הפלילי הבינלאומי

ՀՀ-ն վերահաստատել է աջակցությունը ՄՔԴ-ին.

ՀՀ-ն վերահաստատել է աջակցությունը ՄՔԴ-ին. Դավիթ Կարապետյանը մասնակցել է նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում,