Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

I do not contest past Armenian presence, rich cultural footprint in Karabakh: Grono

Մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական միության համար: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել էր Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա այցելել Մատենադարան և տեսնել հայկական հնագույն հրաշալի հավաքածուները։ Ես տեսա այդ ժառանգության իսկական գեղեցկությունն ու խորությունը և խորապես տպավորված եմ։ Շատ շնորհակալ եմ ընդունող կողմին այս հնարավորությունն ընձեռելու համար և համոզված եմ, որ մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական միության համար»,- շեշտել է Մագդալենա Գրոնոն։

Ավելի վաղ Գրոնոն եղել էր Ադրբեջանում, այցելել էր Ղարաբաղ, ինչից հետո սոցցանցային գրառում էր կատարել՝ նշելով՝ «որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ նկատի ունի։ Այդ գրառումը Հայաստանում քննադատությունների առիթ էր հանդիսացել:

Գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես է ԵՄ ներկայացուցիչը մեկնաբանում իր այդ գրառումը, Գրոնոն պատասխանել է.

«Ես, անշուշտ, չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը։ Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից»։

Գրոնոյի խոսքով՝ Եվրամիության համար գլխավորն այն է, որ անդրադարձ կատարվի խաղաղության գործընթացի բոլոր ասպեկտներին։ Ըստ նրա՝ դրանք ներառում են քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցեր, բայց նաև այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են հումանիտար հարցերն ու մշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրները։

«Կարծում եմ՝ հաշտեցումը լիարժեք դարձնելու համար ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի նաև երկխոսություն ծավալել այս հարցերի շուրջ։ Լսել եմ երկու կողմերի տեսակետները և գիտեմ, որ դրանք խոր զգացմունքներ են արթնացնում նրանց մոտ։ Ուրախ էի նաև հանգստյան օրերին կատարածս այցի ընթացքում հնարավորություն ունենալ տեսնելու այն կարևոր ժառանգությունը, որն իրականում առկա է Ղարաբաղում»,- եզրափակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ראש הממשלה קיבל את יו”ר הוועדה לענייני האיחוד האירופי של הבונדסטאג הגרמני

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ

המשמר הלאומי של קנזס ומשרד ההגנה של ארמניה ערכו אימון שנתי של כיתת פיניקס

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Այդ մասին

מגדלנה גרונו התוודעה לאוסף כתבי היד הארמניים העשיר ולהיסטוריה שלהם במטנדראן

Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է