Չեռնոգորիայում անկարգություններից հետո ձերբակալվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Չեռնոգորիայում անկարգություններից հետո ձերբակալվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Չեռնոգորիայի իշխանությունները հոկտեմբերի 27-ին արագացված կարգով չեղարկում են Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։ Պատճառը Պոդգորիցայում տեղացի բնակչի դանակահարությունն է, որի առնչությամբ ձերբակալվել է Թուրքիայի և Ադրբեջանի երկու քաղաքացի: Միջադեպից հետո դեպքի վայրում հավաքվել է մի քանի հարյուր մարդ, որոնք միգրանտների դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել, հրահրել են թուրքերին պատկանող գույքի դեմ ուղղված պատասխան հարձակումներ և զանգվածային վանդալիզմի գործողություններ։ Ավելի ուշ իրավապահ մարմիններն այլ իրավախախտումների համար ձերբակալել են Թուրքիայի և Ադրբեջանի ևս 45 քաղաքացու:

Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարել է, որ տնտեսական ակտիվությունը և երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով առաջիկայում Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն՝ գտնելու օպտիմալ տարբերակ, որը կլինի փոխշահավետ ու համագործակցության և դաշնակցային ոգուն համահունչ: Առայժմ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքը Չեռնոգորիա: Ներկայումս Թուրքիայի քաղաքացիներն այդ երկրում առանց վիզայի կարող են մնալ մինչև 90 օր։

Վերջին տարիներին Չեռնոգորիայում թուրքական ներկայությունը զգալիորեն աճել է։ Երկրի վիճակագրական ծառայության տվյալներով՝ Չեռնոգորիայում բնակվում էԹուրքիայիավելի քան 13000 քաղաքացի, իսկ թուրք ձեռնարկատերերին է պատկանում մոտավորապես 6900 գրանցված ընկերություն՝ բոլոր օտարերկրյա ձեռնարկությունների գրեթե 28%-ը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով