Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հունիսի 8-11-ը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին։ Այդ մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Իր ելույթներում դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել UNDP-ի և UNFPA-ի գործունեությունը՝ կայուն զարգացման, դիմակայունության, ժողովրդագրական քաղաքականության, կանանց և աղջիկների հզորացման, հումանիտար արձագանքի և խոցելի խմբերին աջակցության ուղղություններով։
Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը երկու կազմակերպությունների մանդատներին և ընդգծել կանխատեսելի ֆինանսավորման, ազգային մակարդակում արդյունավետ գործունեության և ծրագրային երկրների հետ շարունակական գործընկերության կարևորությունը։
UN80 նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումներին անդրադառնալով՝ դեսպան Հովհաննիսյանը շեշտել է, որ բարեփոխումները պետք է նպաստեն արդյունավետության և ազգային մակարդակում ազդեցության բարձրացմանը՝ միաժամանակ պահպանելով գործող մանդատները, մասնագիտական կարողություններն ու գործառնական գործունեությունը։
Նա ընդգծել է, որ ցանկացած անցումային գործընթաց պետք է բացառի ընթացիկ ծրագրերի իրականացման խաթարումը և ապահովի, որ ռեսուրսներն ու կառավարման կարողությունները շարունակեն ուղղված լինել արդյունքների ապահովմանը։
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը անդամ պետությունների կողմից առաջնորդվող, թափանցիկ, ներառական և ապացույցների վրա հիմնված գործընթացին։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել