Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանականների հետ․ հյուրերը կիսվել են COP17-ից ստացած տպավորություններով

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանականների հետ․ հյուրերը կիսվել են COP17-ից ստացած տպավորություններով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Մերի Քրեյի և ՄԹ Լորդերի պալատի անդամ բարոնուհի Թերեզ Քոֆիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան այցելած Միացյալ Թագավորության խորհրդարանականներին։

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ հյուրընկալելով COP17 համաժողովը, Հայաստանը նպատակ ունի ակտիվորեն մասնակցելու և նպաստելու գլոբալ բնապահպանական օրակարգերի առաջմղմանը և իրականացմանը։

Բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դինամիկան վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է։ Սարգիս Խանդանյանը երկկողմ համագործակցության խորացման տեսանկյունից կարևորել է մի քանի ամիս առաջ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։

Միացյալ Թագավորության խորհրդարանականները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) ստացած իրենց տպավորությունները։

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Կողմերը մտքեր են փոխանակել բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական, խորհրդարանական և մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով