Վարշավայում բովանդակալից զրույց եմ ունեցել Արարատ Միրզոյանի հետ. Սիբիհա

Sybiha, Mirzoyan discuss situation in South Caucasus and recent geopolitical developments

Վարշավայում բովանդակալից զրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ՝ X-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:

«Քննարկել ենք երկկողմ օրակարգը, իրավիճակը Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, մտքեր փոխանակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ:

Պայմանավորվել ենք մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին՝ Եվրոպայում համապարփակ, արդար և կայուն խաղաղությունը մոտեցնելու համար: Նախարար Միրզոյանին հրավիրել եմ այցելելու Կիև», — նշել է դիվանագետը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով