Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին։
Վարչապետը ողջունել է Քայլաշ Սաթյարթիի այցը Հայաստան և ջերմությամբ հիշել 2024 թվականին Երևանում կայացած հանդիպումը, որը հնարավորություն է ընձեռել քննարկելու երեխաների իրավունքներին և կրթությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարոն Սաթյարթիի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Digitec համաժողովին և հույս հայտնել, որ այս այցը ևս կնպաստի փորձի փոխանակմանն ու սոցիալական ոլորտում համագործակցությանը։
Քայլաշ Սաթյարթին ընդգծել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ պահպանում է ակտիվ փոխգործակցություն։
Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։


