Փաշինյանը երաշխավորեց, որ իր իշխանության օրոք ՀՀ-ում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու

פאשיניאן הבטיח שאף אזרבייג’ן לא ייושב מחדש בארמניה במהלך כהונתו בשלטון

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների պնդումները, թե «Հայաստանի գործող իշխանությունը պարտավորություններ է ստանձնել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ»։

Լրագրողի դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պարտավորություն է ստանձնել, և եթե չկա նման բան, թող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասի՝ սուտ է, վարչապետն արձագանքեց՝ սուտ է։

Հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու, Փաշինյանը պատասխանեց. «Տալիս եմ երաշխիքներ, այո՛։ Երաշխավորում եմ, և դա կապված է այն բանի հետ, որ ասում եմ՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու և այլն և այդպես շարունակ։

Այո՛, երաշխավորում եմ, դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ, և դա այնքան ակնհայտ է։

Կրկին՝ սուտ է, և, այո՛, երաշխավորում եմ»։

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել