Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը և խմբի անդամ Հայկ Ֆարմանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիայի և հյուպատոս Պետեր Տարչայի հետ։

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը խոսել է Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ակտիվացման ու խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունից։

ԱԺ պատգամավորներն ընդգծել են մի շարք ոլորտներում` տնտեսական, կրթական, գյուղատնտեսության փոխգործակցության զարգացման ներուժի առկայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեր երկրում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ վերջին տարիներին ամրապնդվել են երկու երկրների միջև դիվանագիտական կապերը։ Խոսելով կրթական բնագավառում երկկողմ ընդլայնվող գործակցությունից՝ Ալեքսանդրա Չիզմադիան մանրամասներ է ներկայացրել Stipendium Hungaricum ծրագրի վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Զրուցակիցները Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանների միջև կապերն առավել ակտիվացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացման արարողությանը, ինչպես նաև պանելային քննարկումների՝ համընդհանուր անվտանգության, խաղաղապահության և