Քննարկվել է ՄԱԶԾ ներգրավվածությունը 2026 թ. Երևանում կայանալիք COP17 համաժողովին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների խթանման ուղղությամբ Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված համագործակությունը։ Կարևորվել է 2026-2030թթ. երկրի ծրագրային փաստաթղթի ընդունումը, որը նոր հնարավորություններ է բացում կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների երկարաժամկետ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը և այդ հարցում ՄԱԶԾ աջակցության կարևորությունը, մասնավորապես՝ ընդունող համայնքների արձագանքմանը և փախստականների ինտեգրման խթանմանը, ինչպես նաև սոցիալական համախմբվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2026 թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները և անդրադարձել  է ՄԱԶԾ ներգրավվածության հնարավորություններին՝ հաշվի առնելով վերջինիս ներուժը կլիմայի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հարցերում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով