Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են  Իրանի միջուկային ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանն ու մի շարք այլ հարցեր։

«Մենք բազմաթիվ թեմաներ ենք քննարկել, ամեն ինչ լավ ու հարթ է անցել, կտեսնենք՝ ինչ կլինի հաջորդիվ։ Խոսքը մի երկրի մասին էր, որի անունը դուք հիշատակեցիք՝ Իրանի մասին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։

Kan պետական հեռուստառադիոընկերությունը տեղեկացրել է, որ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող հետագա քայլերը։ Անվտանգության ոլորտի աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանը պահպանի իր տարածքում ուրանի հարստացման հնարավորությունը, ուստի բանակցությունների խաթարման դեպքում Իսրայելը ստիպված կլինի որոշում կայացնել Իրանի նկատմամբ հնարավոր հարձակման մասին։

Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 12-ին։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով