Skip to content

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովն ամփոփել է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են եղել գործնականում հակակոռուպցիոն քաղաքականության կանխարգելիչ բաղադրիչի ապահովմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցած արդյունքները, վիճակագրական ցուցանիշները, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաև եզրահանգումների հիման վրա նախանշված ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:

Զեկուցողի տեղեկացմամբ գործնական կիրառություն են ստացել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման կարգերը, որոնք, պայմանավորված ոլորտային մի շարք օրենսդրական փոփոխություններով, վերանայվել և փոփոխվել են՝ նվերների ընդունման սահմանափակումների ինստիտուտի ամբողջական գործարկումն ապահովելու նպատակով:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց կողմից ստացված նվերների հաշվառումը և պետությանը հանձնումը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առանցքային գործառույթներից է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, վարքագծի կանոնների, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումների պահպանմանը հետևելը և համապատասխան իրավախախտումներին առնչվող դեպքերը քննելն ու լուծելը: Այս համատեքստում 2024 թվականի ընթացքում բարեվարքության համակարգի տարրերի առնչությամբ դիմումների և մեդիա հրապարակումների հիման վրա հանձնաժողովում իրականացվել է 120 ուսումնասիրություն, որից 59-ը՝ մեդիա հրապարակումների, 58-ը՝ դիմումների հիման վրա, 3-ը՝ հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված խախտումների հիման վրա: 2023 թվականի համեմատ ուսումնասիրությունների ընդհանուր թիվն աճել է ավելի քան երկու անգամ՝ 54-ից հասնելով 120-ի:

Հաղորդումն ամբողջությամբ՝այստեղ:

Մարիամ Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նվերների ընդունմանը և դրանց գնահատման կարգին, պաշտոնի հետ անհամատեղելիություն ունեցող գործունեությամբ արձանագրված խախտումներին, տարեկան հաշվետվություններ չներկայացրած կուսակցությունների գործունեության դադարեցման առնչությամբ ՍԴ դիմելու հարցին, փոխկապակցված անձանց միջոցով իրականացվող պետական գնումներին, շահերի բախմանը, Էթիկայի հանձնաժողով ունենալու հարցին, կանխիկ գումարի հայտարարագրմանը, հանձնաժողովի թերի համալրվածությանը և այլն:

Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի չի ունենա Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա