Իսրայելը հարվածների ժամանակ օգտագործել է Իրանի տարածքից արձակված ԱԹՍ-ներ. Ynet

Իսրայելը հարվածների ժամանակ օգտագործել է Իրանի տարածքից արձակված ԱԹՍ-ներ. Ynet

Իսրայելական բանակը Իրանին հարվածների ժամանակ օգտագործել է պայթուցիկներով անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են անմիջապես Իրանի տարածքից: Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով անվտանգության ոլորտի աղբյուրին:

Նրա տեղեկություններով՝ իսրայելական «Մոսադ» հետախուզությունն Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ կարողացել է Թեհրանի մոտակայքում գաղտնի բազա ստեղծել՝ տեղակայելով կամիկաձե դրոններ:

Ynet-ի աղբյուրի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերն ակտիվացվել են հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածել Իրանին: Սարքերը կիրառվել են Իրանի ներսում գտնվող կարևոր ռազմաբազաներից մեկում հրթիռային կայանքները ոչնչացնելու համար:

Իրանին ուղղված հարվածների մեկնարկից հետո իր առաջին մեկնաբանության մեջ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը զորքերի գործողությունները բնութագրել է որպես «կանխարգելիչ, կետային, համակցված հարձակողական գործողություն»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով