Skip to content

Սահմանազատման վերաբերյալ տարածվող տեղեկությունները կեղծ են. ԱԽ գրասենյակը հերքում է

Սահմանազատման վերաբերյալ տարածվող տեղեկությունները կեղծ են. ԱԽ գրասենյակը հերքում է
ՀՀ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Hraparak. am կայքում «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ» և հունիսի 12-ին հրապարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ 2» հոդվածներում ներկայացված տեղեկությունները՝ նշելով, որ դրանք աղերս չունեն իրականության հետ՝ կեղծ են և մտացածին:
«Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, որը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին՝ քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակներում»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին

Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին։ Նա կոչ է արել ապստամբել։ Այդ մասին ասված է Նեթանյահուի ուղերձում, որը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։

Նաթանզի օբյեկտներում իսրայելական հարվածի պատճառով ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն կա․ Գրոսի

Նաթանզի օբյեկտներում իսրայելական հարվածի պատճառով ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն կա․ Գրոսի

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների