Նաթանզի օբյեկտներում իսրայելական հարվածի պատճառով ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն կա․ Գրոսի

Նաթանզի օբյեկտներում իսրայելական հարվածի պատճառով ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն կա․ Գրոսի

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ելույթ ունենալով իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության պատճառով Նաթանզի օբյեկտների ներսում կա ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն», — ասել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։

Գործակալության ղեկավարի խոսքով՝ միջուկային օբյեկտների ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել։

«Օբյեկտի ներսում հայտնաբերված ճառագայթման տեսակը՝ հիմնականում ալֆա մասնիկները, կարելի է վերահսկել՝ օգտագործելով ճառագայթային պաշտպանության համապատասխան միջոցներ», — նշել է գլխավոր տնօրենը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով