Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով. Նիկիտաս Կակլամանիս

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Նիկիտաս Կակլամանիսին Հունաստանի օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման օրոք հայ-հունական խորհդարանական շփումները կակտիվանան ինչպես բարեկամական խմբերի մակարդակով, այնպես էլ տարբեր մշտական հանձնաժողովների միջև պարբերական շփումներով։ Միաժամանակ շեշտվել է բարձր մակարդակով փոխադարձ այցեր իրականացնելու կարևորությունը։
Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ Հունաստանի ունեցած գերազանց հարաբերությունների մակարդակը և խոստացել իր առավելագույն ուժերը ներդնել նաև խորհրդարանական մակարդակով դրանք ակտիվացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նա նշել է, որ առաջիկայում հրավեր կուղարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ Հունաստան պաշտոնական այց իրականացնելու նպատակով։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերը և նախաձեռնությունները՝ ներկայացնելով նաև Հայաստանի պատրաստակամությունը Խաղաղության պայմանագրի ստորագրման կապակցությամբ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Դեսպանն անդրադարձել է նաև ԵՄ հետ հարաբերություններին, և այդ համատեքստում նաև անդրադարձել Հունաստանի հետ փոխգործակցությունը էլ ավելի խորացնելու և դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հեռանկարներին։
Նիկիտաս Կակլամանիսն ընդգծել է, որ Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով։ Նա նաև նշել է, որ Հայաստանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, իսկ միջպետական խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով