Skip to content

Կարևորում ենք մեր համագործակցությունը երկու մակարդակներում. ՀՀ նախագահն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Կարևորում ենք մեր համագործակցությունը երկու մակարդակներում. ՀՀ նախագահն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

«Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։

Իր խոսքում նախագահը նշել է նաև, որ երկու երկրներն ունեն ամուր և բարեկամական հարաբերություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ Եվրոպական միության շրջանակներում:

«Կարևորում ենք մեր համագործակցությունը երկու մակարդակներում։ Կարծում եմ՝ մեր երկրների միջև առկա են չօգտագործված մեծ հնարավորություններ, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը խորացնելու տեսանկյունից»,- հավելել է նախագահը:

Գունարս Կուտրիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան միտված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը՝ որպես երկխոսության և փոխվստահության ամրապնդման արդյունավետ հարթակ։

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև բիզնես համայնքների միջև կապերի խորացման և համագործակցության զարգացման անհրաժեշտությանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության շուրջ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հստակ դիրքորոշումը՝ ուղղված կայուն և տևական խաղաղության հաստատմանը։ Նախագահը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղ գոյակցման պայմաններում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական ծրագրին, որը միտված է տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ այս ծրագիրը կարող է յուրօրինակ երաշխիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և համակողմանի զարգացման համար։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին

Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին։ Նա կոչ է արել ապստամբել։ Այդ մասին ասված է Նեթանյահուի ուղերձում, որը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։

Նաթանզի օբյեկտներում իսրայելական հարվածի պատճառով ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն կա․ Գրոսի

Նաթանզի օբյեկտներում իսրայելական հարվածի պատճառով ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն կա․ Գրոսի

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝