ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի խաղաղությանը Մերձավոր Արևելքում. Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումն անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այդ կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Ես շարունակելու եմ աջակցել և կոչ անել Միացյալ Նահանգներին և Իրանին ջանք չխնայել, ցուցաբերել իմաստություն և քաղաքական խիզախություն՝ այս հարցը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- հայտարարել է գործակալության գլխավոր տնօրենը։

Նա նաև նշել է, որ կան «չլուծված հարցեր» Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի երաշխիքների հետ կապված։

«Մենք շարունակում ենք համագործակցել, բայց երաշխիքների մասով դեռևս կան չլուծված հարցեր։ Իրանը պետք է անհապաղ տրամադրի տեխնիկապես հավաստի պատասխաններ՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և գործունեության տեսակների պարզաբանումների համար»,- գրել է Գրոսին X-ի իր էջում։

Հունիսի 8-ին Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է վերանայել ԱԷՄԳ -ի հետ հարաբերությունները, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով