ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել Գազայի հատվածում լայնածավալ գործողությունը

ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել Գազայի հատվածում լայնածավալ գործողությունը

Միացյալ Նահանգները կոչ է արել Իսրայելին հետաձգել Գազայի հատվածում լայնածավալ գործողությունը՝ իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններն ավարտելու համար, կիրակի հաղորդել է The Jerusalem Post-ը։

«Կոչը պարունակում է երկու հիմնական կետ՝ հետաձգել Գազայում լայնածավալ գործողությունը և թույլատրել բանակցությունների շարունակությունը ռազմական գործողություններին զուգահեռ»,- գրում է պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Մինչդեռ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ իսրայելական բանակը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսում և չի հեռանա այն շրջաններից, որտեղ արդեն մտել է, նույնիսկ հնարավոր համաձայնության շրջանակներում: Ավելին, նրանք շատ բարդ են համարել հրադադարի ռեժիմի ներդրման հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Եթե կա ժամանակավոր հրադադար մտցնելու հնարավորություն՝ պատանդներին վերադարձնելու համար, մենք պատրաստ ենք դրան»։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով