Միջուկային գործարքի շուրջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա կիրակի՝ հունիսի 15-ին, Մասկատում՝ հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսայիդին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտնել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում հունիսի 15-ին Մասկատում բանակցություններ անցկացնելու համար։