
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից: