
Սուրեն Պապիկյանը գերմանացի պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջերում։








