Firebird ընկերությունը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Հայաստանում 100ՄՎ ԱԲ տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը

Firebird Company presents plans to launch 100MW AB Data Center in Armenia to US Ambassador
Դեսպան Քվինի հետ հանդիպման ընթացքում ամերիկյան Firebird ընկերությունը ներկայացրել է Հայաստանում 100 ՄՎ արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը, որը նորարարական գործընկերություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ միտված հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջատար տարածաշրջանային դիրքի ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Հայ-ամերիկյան համագործակցության ու երկուստեք աճի հեռանկարն իրապես ոգևորիչ է»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հայաստանում կկառուցվի AI գործարան՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը: «Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ Կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:

Զրուցակիցները քննարկել էին Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով