LINKS Europe-ը հայտարարում է «Հարավային Կովկասն առանց ականների 2025» արշավի մեկնարկի մասին

LINKS Europe Launches ‘Landmine Free South Caucasus 2025’ Campaign
LINKS Europe-ը հայտարարում է «Հարավային Կովկասն առանց ականների 2025» արշավի մեկնարկի մասին։ Սա «Հարավային Կովկասն առանց ականների» արշավի չորրորդ փուլն է, որը LINKS Europe-ը համակարգում է 2019 թվականից։ Ինչպես նախորդ փուլերում, այս անգամ ևս արշավը կլինի տարածաշրջանային՝ ընդգրկելով Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, և կընթանա հինգ պաշտոնական լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն։ LINKS Europe-ը արշավի շրջանակում համագործակցելու է երեք երկրի շահագրգիռ կողմերի հետ։
Արշավը կանցկացվի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը։ Առաջին փուլը՝ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը, հիմնականում կլինի տեղեկատվական՝ օգտագործելով երեք երկրի ԶԼՄ-ները և սոցիալական մեդիան, ինչպես նաև ներգրավելով որոշում կայացնողներին և քաղաքացիական հասարակությանը։
Արշավի երկրորդ փուլում՝ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, այս տարի ուշադրության կենտրոնում կլինի ականային աղտոտվածության մարդկային և տնտեսական «գինը»։ Արշավի շրջանակում նոյեմբերի 30-ը կնշվի որպես Հարավային Կովկասում ականների և այլ չպայթած զինամթերքների պատճառով զոհերի հետ համերաշխության օր։
LINKS Europe-ի խոսնակի խոսքով՝ այս տարվա արշավը հատուկ նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի, ինչպես նաև 2025 թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հանդիպման համատեքստում։ Վեց տարի՝ 2018-2024 թվականներին, LINKS Europe-ը զբաղվել է ականների խնդրով շատ բարդ քաղաքական միջավայրում, բայց միշտ պնդել է, որ արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ է տարածաշրջանային մոտեցում։ Կառույցը մշտապես հավատացել է նաև, որ ականազերծումը կարող է դառնալ վստահություն կառուցող քայլ տարածաշրջանում։ «Հարավային Կովկասն առանց ականների 2025»-ը կրկին առաջ կքաշի այս գաղափարները, սակայն հաշվի առնելով, որ այժմ համատեքստը փոխվել է, և հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մեծ են։
Լրացուցիչ տեղեկությունների համար «Հարավային Կովկասն առանց ականների 2025»-ի վերաբերյալ, կարող եք կապ հաստատել LINKS Europe Հարավային Կովկասի համակարգող՝ Գեորգի Սիմոնիշվիլիի հետ Թբիլիսիում՝ հեռ. +995 599 969875, էլ. փոստ՝ george@links-europe-eu կամ gs***********@******co.uk:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

חתימה ואשרור הסכם השלום הם הסוגיה המרכזית הבאה בסדר היום המשותף של ארמניה ואזרבייג’ן: ראש הממשלה

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը

ישראל ומדינות ערב דנו בהסכמי אברהם לראשונה מזה שלוש שנים

Իսրայելը և արաբական երկրները երեք տարվա ընթացքում առաջին անգամ քննարկել են Աբրահամի համաձայնագրերը

Բահրեյնի, Իսրայելի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեք տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Նյու Յորքում՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով

דוד קראפטיאן השתתף בפגישה השנתית של רשת השרים הבלתי פורמלית על בית הדין הפלילי הבינלאומי

ՀՀ-ն վերահաստատել է աջակցությունը ՄՔԴ-ին.

ՀՀ-ն վերահաստատել է աջակցությունը ՄՔԴ-ին. Դավիթ Կարապետյանը մասնակցել է նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում,