TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան

Armenia-U.S. negotiations on TRIPP not slowed down, proceeding normally, Mirzoyan

Մեր օրերում այնպիսի բաներ են հնարավոր դառնում, որոնց մասին նախորդիվ նույնիսկ ամենալուրջ փորձագետները ամենամեծ թերահավատությամբ կարող է խոսեին: Չեմ վերցնի ինձ վրա պատասխանատվություն՝ ասելու, թե ինչքանով է հնարավոր Ադրբեջան-Իրան առճակատում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակի համատեքստում Ադրբեջան-Իրան հնարավոր առճակատմանը:

«Ես կարող եմ ուրիշ բան ասել՝ որպես ՀՀ ԱԳ նախարար. ՀՀ-ն, մենք, ես շահագրգռված ենք ՀՀ-ի շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ: Նույն մեր եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում էլ ցավում ենք և՛ մահերը, և՛ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, և՛ նրանց հարևան արաբ ժողովուրդներն ու պետություններն են մեր բարեկամ ժողովուրդները: Այսինքն՝ մենք ուզում ենք, կողմ ենք նրան, որ րոպե առաջ խաղաղություն հաստատվի իրենց մոտ: Մեր շուրջ եղած խաղաղության պահպանմամբ շահագրգիռ ենք տասնապատիկ և ավելի»,- ասաց նա:

Լրագրողը հետաքրքրվեց՝ TRIPP-ի մասով գործընթացը կանգնա՞ծ է՝ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի համար TRIPP-ն այս պահին առաջնահերթություն չէ, ըստ այդմ՝ եթե ԱՄՆ-Իրան լարվածությունը շարունակվի, հնարավո՞ր է՝ TRIPP-ը չիրագործվի:

Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ TRIPP-ի շուրջ բանակցությունները բնականոն ընթացքի մեջ են. «Վստահեցնում եմ՝ TRIPP-ի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ բանակցությունները չեն դանդաղել և գտնվում են բնականոն ընթացքում:

Քիչ առաջ էլ ասացի, որ առաջին քայլն օգոստոսի 8-ին հայտարարվեց, երկրորդ քայլը՝ բանակցեցինք, բանակցեցինք և հունվարի 14-ին ծավալուն փաստաթուղթ համաձայնեցրինք, իրականացման շրջանակը հրապարակեցինք, հիմա հաջորդ քայլը պետք է լինի միջկառավարական համաձայնագրի կնքումը, այնտեղ իրավական մեխանիզմները կնախատեսվեն:

Հետևաբար TRIPP-ի շուրջ աշխատանքներն այս վայրկյանին փաստաթղթի շուրջ աշխատանքներ են, դրանք ընթանում են: Երբ հնարավոր կլինի, կհասնենք գետնի վրա աշխատանքներին»,- ասաց նա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։