Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան

שגריר ארמניה פוגש את הכלכלן הארמני-אמריקאי הידוע בעולם דרון אצמוגלו
Այսօր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) հյուրընկալվեցի նաև աշխարհահռչակ ամերիկահայ տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:
«Դարոնին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից։ Մեր առաջին շփումից արդեն հասկացա, որ գործ ունեմ առաքինի գիտնականի և պատասխանատու մանկավարժի հետ։ 2013 թվականին Դարոնն արդեն համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական էր, իսկ ես՝ Ամերիկյան համալսարանի սովորական ուսանող։ Այդ ժամանակ որոշեցի, որ մակրոէկոնոմիկայի դասընթացի հանձնարարություններից մեկը պետք է քննարկեմ հենց նրա հետ և, գրեթե չակնկալելով պատասխան, նամակ գրեցի նրան։
Ի զարմանս ինձ՝ բազմազբաղ գիտնականը, որն արդեն այդ տարիներին աշխարհի ուշադրության կենտրոնում էր, ոչ միայն պատասխանեց, այլև մեծ պատասխանատվությամբ շարունակեց նամակագրությունը՝ խորհուրդներ տալով մի ուսանողի, որին անձամբ նույնիսկ չէր ճանաչում։
Այսօր MIT-ում Դարոնի հետ ջերմությամբ հիշեցինք այդ պատմությունը։ Քննարկեցինք Հայաստանի վերջին տարիների զարգացումները, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված օրակարգը, ինչպես նաև Դարոնի մյուս շաբաթ լույս տեսնող What Happened to Liberal Democracy? գիրքը։
Ուրախությամբ նշեմ, որ Դարոնը մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան»,- գրել է նա։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով