Դեռևս համաձայնություն չունենք. Միրզոյան

We still do not have agreement: Mirzoyan on Constitutional issue in negotiation process with Azerbaijan

Դեռևս համաձայնություն չունենք. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Սահմանադրության հետ կապված հարցի մասին

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ հստակեցնելով, թե ինչու մինչև այժմ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։

Նախարարը փաստել է, որ պայմանագրի բովանդակային մասի վրա աշխատանքներն ավարտված են, և տեքստը նախաստորագրված է դեռևս օգոստոսին։

«Գործընթացն առաջ գնալու այս պահին բան չունի։ Կամ մենք պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել։ Եվ տեքստը, հիշում եք, դեռ մարտին համաձայնեցվեց, օգոստոսին նախաստորագրվել է, սրա վրա այլևս աշխատանք չկա անելու»։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ հիմնական տարաձայնությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից բարձրացվող՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին, ինչը հայկական կողմի համար ընդունելի չէ։

«Իհարկե, պետք է սա [գործընթացը] ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ … Նկատի ունեմ իրենց կողմից բարձրացվող Սահմանադրության հարցը, իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք մերը և դեռևս այստեղ համաձայնություն չունենք»։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ