Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը

בקרוב תקבלו 18 מיליון אירו נוספים כדי לסייע בחיזוק וגיוון הסחר שלכם, אומר האיחוד האירופי פון דר ליין לפשיניאן של ארמניה בירוואן

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ես հիմա այստեղ եմ՝ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է Հայաստանին տրամադրվող լայնածավալ ֆինանսական և տնտեսական աջակցության մասին։
«Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհուպ մինչև 2 միլիարդ եվրո՝ ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասում։ Հայաստանում դա կարող է սատարել ընթացքում գտնվող նախապատրաստվող ծրագրերին՝ ներառյալ սատարել սահմանային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք՝ ի նպաստ խաղաղության։
Ես հայտարարեցի նաև 20 միլիոն եվրոյի՝ խաղաղությանն ուղղված ծրագրի մասին, որը նպատակ ունի օգնել այն համայնքներին, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսությանը, փոքր և միկրոձեռնարկություններին, ներդնել ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում»,- ասել է նա։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրոյի հատկացման մասին, որը նպատակ ունի ամրապնդել երկրի առևտրային կարողությունները և դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Այս ֆինանսավորումը հուլիսին քննարկված 52 միլիոն եվրո արժողությամբ օգնության փաթեթի եզրափակիչ մասն է։
«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների համար խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին»,- ասել է նա։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

I do not contest past Armenian presence, rich cultural footprint in Karabakh: Grono

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական միության համար: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում

ראש הממשלה קיבל את יו”ר הוועדה לענייני האיחוד האירופי של הבונדסטאג הגרמני

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ

המשמר הלאומי של קנזס ומשרד ההגנה של ארמניה ערכו אימון שנתי של כיתת פיניקס

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Այդ մասին