ԵՄ-ն մտադիր է նոր երկրներ ընդունել «փորձաշրջանով»՝ առանց լիիրավ անդամակցության իրավունքի

הרחבת האיחוד האירופי “אפשרות ריאלית” בשנים הקרובות

Եվրահանձնաժողովն առաջարկում է «փորձաշրջանի» համակարգ ԵՄ նոր անդամ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մոլդովայի համար, ինչը ենթադրում է անդամակցություն սահմանափակ իրավունքներով։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

«ԵՄ նոր անդամները կարող են ընդունվել մի քանի տարվա փորձաշրջանով»,- գրել է եվրահանձնակատարը սոցիալական ցանցերում։ Նա բացատրել է, որ այդ ընթացքում նրանց իրավունքները կարող են սահմանափակվել, նրանք նույնիսկ կարող են վտարվել համայնքից, եթե չկատարեն ԵՄ բոլոր պահանջները։

Պարզաբանելով իր հայտարարությունները բրիտանական Financial Times (FT) թերթին՝ Կոսն այդ առաջարկը հիմնավորել է մտավախությամբ, որ նոր երկրները կարող են դառնալ «Ռուսաստանի տրոյական ձիեր»:

«Իմ ամենամեծ վախն այն է, որ ռուսները ԵՄ կմտնեն ետևի դռնով», — պարբերականը մեջբերում է Կոսին: Եվրահանձնակատարի խոսքով՝ Բրյուսելը վախենում է, որ ԵՄ ամդամ նոր երկրները կարող են գործել Հունգարիայի նման՝ արգելակելով Բրյուսելի առավել արմատական նախագծերը:

Կոսը հաստատել է, որ Եվրահանձնաժողովը աշխատում է նոր կանոնների ուղղությամբ, որոնք թույլ կտան «կասեցնել ԵՄ նոր երկրների իրավունքները Եվրամիության իրավունքի գերակայության չափանիշները խախտելու դեպքում»։ Միևնույն ժամանակ, նա հերքել է նոր և հին անդամների համար տարբեր իրավունքներով ԵՄ անդամակցության համակարգ ստեղծելու մեղադրանքները:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Nikol Pashinyan congratulates Péter Magyar on being elected Prime Minister of Hungary

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու

Swedish platform reveals document on Russian information operations ahead of elections in Armenia

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ: Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ