Թուրքիան ծրագրել է զորք ուղարկել Գազա

Թուրքիան ծրագրել է զորք ուղարկել Գազա

Middle East Eye-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը մշակում է միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Գազայի հատված հարյուրավոր զինվորներ ուղարկելու ծրագրերը։

Ձևավորվող մոտ 2000 հոգուց բաղկացած բրիգադը կներառի խաղաղապահ գործողություններում և հակամարտության գոտիներում փորձ ունեցող զինծառայողների: Զորակազմը Գազայում կընդգրկվի միջազգային կայունացման ուժերի կազմում:

Անկարան այդ որոշումը կայացրել է հակառակ Թել Ավիվի դիրքորոշման: Աղբյուրների համաձայն՝ Իսրայելը դեմ է անկլավում թուրքական զորքերի ներկայությանը, սակայն Միացյալ Նահանգներն այդ հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Առաքելության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն էլ քննարկման փուլում է։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47