Իսրայելի Միջազգային կանանց ակումբի (IWC) անդամներն այցելում են Երուսաղեմի հայկական թաղամաս

Իսրայելի Միջազգային կանանց ակումբի (IWC) անդամներն այցելում են Երուսաղեմի հայկական թաղամաս

Նոյեմբերի 18-ին Հայաստանի դեսպանությունը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համատեղ, Իսրայելի միջազգային կանանց ակումբի (IWC) անդամների համար այց կազմակերպեց դեպի Հայկական թաղամաս։

Միջազգային հյուրերին դիմավորեցին Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը և նրա տիկինը։ Նրանք բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայկական թաղամասին, տեղեկանալու Սուրբ երկրում հայկական ներկայության պատմությանը, ինչպես նաև բացահայտելու հայ համայնքի կյանքն ու ավանդույթները։
Այցն ավարտվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք, Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ հատուկ հանդիպմամբ։
IWC-ն կազմակերպություն է, որը կապ է հաստատում իսրայելցի կանանց, Իսրայելում բնակվող օտարերկրացիների և դիվանագետների կանանց միջև։

Աղբյուրը՝  Իսրայելում ՀՀ դեսպանության պաշտոնական Ֆեյսբուքյան էջը

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Վարչապետը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին։ Վարչապետը ողջունել է Քայլաշ Սաթյարթիի այցը Հայաստան և ջերմությամբ հիշել 2024 թվականին Երևանում կայացած հանդիպումը,

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն. Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորություններն արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկմանը՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռև

Հունաստանի ամենահեղինակավոր՝ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

Հունաստանի ամենահեղինակավոր՝ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։ Այդ մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Այն