Իրանը և ԱԷՄԳ-ն համաձայնեցրել են համագործակցության պայմանները՝ կասեցումից հետո

Iran, IAEA announce agreement on resuming nuclear inspections

Թեհրանի միջուկային օբյեկտների բոլոր ստուգումների և փոխգործակցության դադարեցումից հետո Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) համաձայնեցրել են համագործակցության նոր կանոնները։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Մեր երկրի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) անօրինական հարձակումների հետևանքով առաջացած նոր իրողություններում փոխգործակցության մեթոդը համաձայնեցվել է», — ասել է Էսմայիլ Բաղաեին` Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ստորագրել են Թեհրանի և գործակալության միջև համագործակցությունը վերսկսելու համաձայնագիրը։ Փաստաթղթի ստորագրման տեսագրությունը հեռարձակվել է իրանական SNN հեռուստաալիքով։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Security Council meeting held under Prime Minister’s leadership: regional situation discussed

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ. քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել է

US concerned about Israeli strikes on Iranian oil depots: NYT

ԱՄՆ-ն մտահոգված է Իրանի նավթի պահեստների վրա Իսրայելի հարվածներով. NYT

Թեհրանի շրջանի նավթապահեստներին Իսրայելի հարվածներն իրենց մասշտաբներով տհաճ անակնկալ են եղել ԱՄՆ-ի համար և տարաձայնություններ առաջացրել դաշնակիցների միջև` հայտնել է New York Times-ը: Լրատվականի աղբյուրների