Հալեպի Ազգային առաջնորդարանը ապաստան է ապահովել բախումներին հարակից շրջանների հայ բնակչության համար

הקדם הלאומי חאלב מספק מחסה לתושבים ארמנים מאזורים הסמוכים לעימותים

Նոր տարվա նախօրեին ավարտվել է Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) ղեկավարության և Սիրիայի նախագահի միջև մարտի 10-ին ստորագրված համաձայնագրի ժամկետը։ Կողմերը հայտարարել են, որ մի շարք կետերի շուրջ վերջնական համաձայնության չեն հասել։

Երեքշաբթի օրը՝ կեսօրին, Հալեպի Շեյխ Մաքսուտ և Աշրաֆիե շրջաններում բախումներ են սկսվել Սիրիայի բանակի և քրդական ներքին անվտանգության ուժերի միջև։ Երեկոյան հայտարարվել է ժամանակավոր հրադադար։

Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհրդի տվյալներով՝ Շեյխ Մաքսուտ և Աշրաֆիե շրջաններում բախումների վերսկսում է կանխատեսվում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ից հետո։ Պետական մարմինները մարդասիրական միջանցքներ են բացել «Ավարեթ» և «Շարեհ Ազ-Զհուր» անցակետերից՝ տեղական բնակչության անվտանգ դուրս գալն ապահովելու նպատակով։

Ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է պարետային ժամ՝ սկսած այսօր ժամը 15:00-ից, մինչև նոր տնօրինում։ Այդ մասին հայտնել է Հալեպում «Լուրերի» թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Բախումների գոտուն հարակից տարածքներում բնակվող հայ բնակչության անվտանգության ապահովման նպատակով Ազգային առաջնորդարանը հայտնել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը հասանելի է հայ բնակչության համար՝ որպես ժամանակավոր ապաստան՝ մինչև իրավիճակի կայունացումը։

Ցանկացած դժվարության կամ շտապ կարիքի դեպքում տրամադրվել են համապատասխան հեռախոսահամարներ, իսկ բժշկական օգնության անհրաժեշտության պարագայում Սիրիահայ օգնության խաչի Նոր Գյուղի դարմանատունը (կլինիկան) հայտարարել է, որ մինչև առավոտ բաց կպահի իր դռները, և բժիշկները տեղում կլինեն՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47