Skip to content

Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյան

ארמניה מוכנה לחתום על הסכם עם טקסט מוסכם: מירזויאן
Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները:
Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կրթությունը, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան: Երկուստեք ընդգծվել է ներդրումների և գործարար կապերի խթանման ուղղությամբ լրացուցիչ համատեղ ջանքերի գործադրման հարցում մեծ պատրաստակամությունը: Նախանշվել են առաջիկա անելիքները՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և գործակալությունների մասնակցությամբ:
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադարձ կատարելով տարբեր հարթակներում արդեն իսկ ձևավորված ակտիվ փոխգործակցության հարցերի:
Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ՀՀ տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման, համաձայնեցման ուղղությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Եվրամիության, Գերմանիայի գիտական ինստիտուտների և Հայաստանի սերտ գործակցության շնորհիվ առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածում տեղադրվել է Օդերևութաբանական գերժամանակակակից կայան: Բացմանը ներկա է եղել նաև Գերմանիայի

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը, 300 դպրոց ծրագրով շահագործման է հանձնվել 44 դպրոց, կամավոր ատեստավորման համակարգի շահառու է ուսուցիչների 20 տոկոսը, թվերը ներկայացրել