ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին

Հոկտեմբերի 19-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության խթանման և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» խորագրով բարձրաստիճան պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային համագործակցության և բազմակողմ դիվանագիտության կարևոր դերը կենսաբազմազանության պահպանության, պարենային անվտանգության, կրթության և կայուն զարգացման փոխկապակցված օրակարգերի առաջմղման գործում։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային տարբեր գործընթացների և ոլորտային օրակարգերի միջև կապերի ամրապնդումը, համահունչ մոտեցումների ձևավորումը, ինչպես նաև գլոբալ հանձնառությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի խթանումը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության հարցերն ավելի լայն տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգերում ներառման և միջազգային գործընկերությունների ամրապնդման կարևորությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև միջազգային համագործակցության դերը երկրների ազգային կարողությունների զարգացման, փորձագիտական և ֆինանսական աջակցության ներգրավման, ինչպես նաև միջազգային հանձնառություններն ազգային մակարդակում գործնական արդյունքների վերածելու գործում։

Այս համատեքստում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երկարամյա համագործակցությանը՝ որպես արդյունավետ գործընկերության օրինակ, առանձնացնելով «Դպրոցական սննդի» ազգային ծրագիրը։ Կարևորվել է այս ուղղությամբ Հայաստանի կուտակած փորձի փոխանակումը գործընկեր երկրների հետ։

Ամփոփելով`Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ արդյունավետ բազմակողմ համագործակցությունը պետք է նպաստի ոչ միայն միջազգային համաձայնությունների և հանձնառությունների ձևավորմանը, այլև դրանց գործնական իրականացմանը՝ ազգային մակարդակում ապահովելով շոշափելի և երկարաժամկետ արդյունքներ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ավելի իրատեսական է 2027-ի սկիզբը. Միրզոյանը՝ TRIPP նախագծի շինարարության մեկնարկի մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու

Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Սահմանվում է հարցերի շրջանակ, որոնց դեպքում, անկախ բաժնեմասերից՝ մեր 26 տոկոսն ունենալուց, անպայմանորեն անհրաժեշտ է լինելու ՀՀ համաձայնությունը: Այս հարցերի շրջանակը բավականին լայն է: Այդ

Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան

Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան

Հոկտեմբերի 19-ին COP17-ի Կապույտ գոտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ գործող՝ Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES)։ Ասուլիսի բանախոսներն