ՀՀ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները

President of Armenia and Ambassador of Japan discussed ways to further develop partnership between two countries

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ, մաղթելով Ճապոնիայի ժողովրդին բարգավաճում և հաջողություններ։

«Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Ճապոնիայի ժողովրդին՝ Նորին Մեծության Ճապոնիայի կայսեր տարեդարձի կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո դրանք զարգացել են երկու հենասյուների վրա՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Մենք այն ժամանակ՝ որպես նոր ստեղծվող երկիր և արդեն նաև որպես ժողովրդավարական երկիր, մեր ճապոնացի գործընկերներից սովորել ենք և շարունակելու ենք սովորել, թե ինչպես շարունակել ապավինել ժողովրդավարական արժեքներին, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել երկրի քաղաքացիների կենսամակարդակը»,- նշել է նախագահը։

Դեսպան Յուտական իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։ Կարևորվել է նաև Ճապոնիայի կողմից ցուցաբերված հումանիտար օգնությունը, շեշտվել է աղետների կանխարգելման և կառավարման ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների սերտացման և նոր ծրագրերի խթանումը։

Երկու կողմերն էլ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման կարևորությունը։ Բացի այդ, կողմերը փոխանակել են մտքեր տարածաշրջանային խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում շարունակական աջակցության համար։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան