Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան

We want Armenia not to be bypassed and its railways to be modernized, Mirzoyan

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրեց՝ մի քանի ամիս առաջ վարչապետը հայտարարեց երկաթուղու կառավարման նոր մոդելի մասին, ապա հետաքրքրվեց՝ կա՞ նորություն այս առումով, որևէ պետություն հանձն առե՞լ է կամ առաջարկե՞լ է, որ կառավարի երկաթուղին, ՌԴ-ն արդեն վերջնականացրե՞լ է իր դիրքորոշումը, պատրա՞ստ է կառավարումից հրաժարվել:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց. «Վարչապետն ասաց, որ այդ փաստի բերումով հայաստանյան երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից, և առանձին երկրներ, որոնք չեն ուզում որևէ կերպ գործ ունենալ Ռուսաստանի կամ նրա կողմից որևէ կերպ կառավարվող ակտիվների, նախագծերի հետ, ուզում են շրջանցել Հայաստանը: Դե սա փաստ է, և որևէ մեկն առանձնապես չի էլ թաքցնում, նույն այդ երկրներն էլ, որոնք ուզում են շրջանցել:

Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն, ուզում ենք, որ ՀՀ երկաթուղիներն առնվազն (քիչ առաջ Գյումրի-Կարսից էինք խոսում, ֆիզիկապես պակասող այդ 2 կիլոմետրը կամ ինչքան է…) կապվի մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ, մյուս կողմից՝ նաև Երասխ, Նախիջևան, ամենահարավն էլ քննարկեցինք՝ TRIPP:

Հիմա այդ կառավարող ընկերությունը և երկիրը, որին պատկանում է ընկերությունը, պետք է դիրքավորվի հարցի շուրջ: Եթե կառուցում են, մոդեռնիզացնում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, մի իրողություն է: Պետք է մտածենք այլ լուծումների մասին: Ինձ վերջնական դիրքորոշում հայտնի չէ»,- ասաց նա:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

חברי הפרלמנט של ארמניה שמרו דקת דומייה לכבוד זכר קורבנות המתקפה שפתחה אזרבייג’ן נגד ארמניה בספטמבר 2022

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրեց՝ 4

ראש הממשלה  בירך את הקהילה היהודית בארמניה

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է.   «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին