Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ՝ Թրամփի հետ բանակցելու Գազայի հարցի շուրջ

Վաշինգտոն է ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ԱՄՆ նախագահի հետ քննարկելու Գազայում հրադադարի հարցը: Նեթանյահուն Դոնալդ  Թրամփի հետ կհանդիպի երեկոյան, իսկ մինչ այդ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Իսրայելի կառավարության ղեկավարին ինքնաթիռի աստիճանների մոտ դիմավորել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը և Նյու Յորքում գլխավոր հյուպատոսը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է դիվանագիտական ​​ջանքերը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատման համար։ Իսրայելը նախկինում ընդունել է ԱՄՆ առաջարկը, պաղեստինյան խմբավորումը հայտարարել էր, որ իր արձագանքը «դրական» է, սակայն հրադադարի մանրամասները դեռ պետք է մշակվեն, գրում է Euronews-ը։

Դոհայում քննարկվող փաստաթղթում ձևակերպված են 60-օրյա հրադադարի ծրագրերը, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը հանձնելու է 10 ողջ իսրայելցի պատանդի և 18 աճյուն: Նեթանյահուի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ձեռքում մնացած պատանդներից «20-ը ողջ են, 30-ը՝ մահացած», և ինքը «վճռական է նրանց բոլորին վերադարձնելու հարցում»: Հրադադարի գործարքի համաձայն՝ իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեն Իսրայելի և Եգիպտոսի հետ Գազայի սահմանի երկայնքով գտնվող բուֆերային գոտի։ Հրեական պետությունը նաև պարտավորվում է տրամադրել զգալի քանակությամբ մարդասիրական օգնություն։

The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ արմատական ​​պաղեստինյան շարժման հետ իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Ըստ բարձրաստիճան զինվորականի՝ գործողությունների շարունակությունը կարող է սպառնալ պատանդների կյանքին, ՀԱՄԱՍ-ի հետագա թուլացման հավանականություն էլ կասկածելի է։

Իսրայելի վարչապետը, սակայն, շարունակում է պնդել անկլավում ՀԱՄԱՍ-ին իշխանությունից հեռացնելու և արմատականներին լիովին զինաթափելու անհրաժեշտությունը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Armenian Ambassador to US met with Yosry Barsoum: TRIPP implementation process discussed

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ՝ հայտնում են դեսպանությունից։

סגן שר החוץ של ארמניה משתתף בישיבת מועצת שרי החוץ של חבר העמים במוסקבה

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում են

Pashinyan receives NVIDIA vice president, heads of Integra Technologies and ServiceTitan

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպումը

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպմանն ընդգծվել է՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA