Ողջունում եմ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելուն ուղղված՝ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը

I applaud Türkiye and Armenia’s recent steps toward reconnecting their economies and peoples: Tom Barrack

Ողջունում եմ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելուն ուղղված՝ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. Թոմ Բարաք

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը X-ի իր էջում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ: Դեսպանը նշել է, որ ողջունում է վերջին շրջանում երկու պետության ձեռնարկված քայլերը՝ ժողովուրդների միջև տնտեսական կապերի և փոխհարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

«Այս օրը նշանավորվում է կարևոր իրադարձությամբ՝ տարածաշրջանային զարգացման փոխկապակցվածության գործում։ Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպեցին Թուրքիայի Կարս քաղաքում ՝ հայտարարելու Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այն կենսական առևտրային և տարանցիկ հաղորդակցություն էր, որը տարածաշրջանը կապում էր ավելի քան մեկ դար: Վերջին գնացքը Թուրքիայի և Հայաստանի սահմանը հատել է 1993 թվականի հուլիսին»,-գրել է դիվանագետը:

Նա նշել է, որ այդ առաջընթացն արտացոլում է TRIPP-ի և օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առաջ քաշված տեսլականը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբ։ Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համապատասխանում է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման հանձնառությանը»,- հավելել է դեսպան Թոմ Բարաքը։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: