Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել։ Զոհվածները հայր և որդի Անթուան ու Ֆատի Պութրոսներն են։ Այդ մասին հայտնել է Սիրիայում «Լուրերի» թղթակից Զարմիկ Պողիկյանը:
Սիրիայում վերջին օրերին Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր ամենազանգվածային բախումներն են գրացվել: Արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում ալևիները, որոնք Ասադի իշխանության հենասյունն էին։
Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմադ Աշ-Շարաան Ասադի կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը:
Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք