Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստում քննարկվել է Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակը

Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստում քննարկվել է Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում անդրադարձել են Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլայհերթին ողջունել է այն փաստը, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին: Նա վստահեցրել է, որ կօգտագործի իր մանդատն ու ամբողջ գործիքակազմը՝ պաշտպանելու մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

«Պետք է լրջորեն հոգ տանենք տարածաշրջանում մարդու իրավունքների մասին: Նաև հարկավոր է երաշխավորել, որ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ, նման հնարավորություն ունենան: Սա վճռորոշ կլինի երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է հանձնակատարը:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն էլ բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցը:

«Էթնիկ հայերի նկատմամբ ամոթալի դատավարություն է իրականացվում, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ և միջազգային հեղինակավոր կառույցներ պարբերաբար մտահոգություն են հայտնում նրանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի հետ կապված»,- հայտարարել է Ջուլհակյանը և հիշեցրել, որ Ադրբեջանն անգամ հայտարարել է Կարմիր խաչի գործունեությունը երկրում դադարեցնելու մտադրության մասին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: