Վերահաստատել եմ ԵՄ համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում. Կոս

חזרתי על הסולידריות של האיחוד האירופי עם ארמניה לנוכח הכפייה הכלכלית הגוברת של רוסיה, קוס

Հայաստանն ինքնիշխան և անկախ երկիր է. նրա ժողովուրդն ազատ է՝ ընտրելու իր ճանապարհը՝ X-ի իր էջում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:

«Այսօր կեսօրին արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում վերահաստատել եմ ԵՄ համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում։

Մենք ուսումնասիրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացման ուղիները։ Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը Հարավային Կովկասի հետ և նրա ներսում առևտրային և էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ պահպանելով Հայաստանի տնտեսական կապերը նրա մերձավոր հարևանների հետ»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։