Ինչպե՞ս Սերգեյ Փարաջանովին հաջողվեց կինոն վերածել կենդանացած գեղանկարչության

Ինչպե՞ս Սերգեյ Փարաջանովին հաջողվեց կինոն վերածել կենդանացած գեղանկարչության
לחץ כאן
לחץ כאן
לחץ כאן
לחץ כאן
לחץ כאן
Click Here
Click Here
Click Here
Click Here
Click Here
Քիչ առաջ ավարտվեց Ռիշոն Լեցիոնի Հեյխալ հատարբուտի Աուդիտորիումի դահլիճում հատուկ դասախոսությունը՝ նվիրված աշխարհահռչակ կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին:
Դասախոսությունը ռուսերեն լեզվով մատուցվեց, որին ներկա էր Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Հակոբյանի կինը՝ տիկին Նաիրա Ադամյանը, Ռիշոնի Լեցիոն քաղաքի փոխքաղաքապետ պարոն Ալեքսանդր Բաբուշկինը։ Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը հանդես էր գալիս միջոցառման որպես տեղեկատվական հովհանավոր ու հիմնադիր կազմից ներկա էին Արտյոմ Չերնամորյանն ու Սմբատ Մխիթարյանը։
 
Նա իր պատկերացմամբ ստիպեց հանդիսատեսին նայել աշխարհահռչակ «Նռան գույնը» ֆիլմին անսովոր տեսանկյունից՝ գույնի, կոմպոզիցիայի, հագուստի, ճարտարապետության և տարբեր դարաշրջանների գեղարվեստական ավանդույթների միջոցով։
 
Առարկաների ու հայկական մշակույթի առանձնահատկությունները միաձուլելով նա մեր ներկայությամբ Իլյա Մազյայի հայկական դուդուկի կենդանի մեղեդիների ուղեկցությամբ բացահայտեց, թե ինչպես է կառուցված Փարաջանովի անկրկնելի տեսողական աշխարհը, և ինչու են նրա ստեղծած պատկերները շարունակում ոգեշնչել ժամանակակից արվեստագետներին ու կինոռեժիսորներին։
 
Ինչպե՞ս Սերգեյ Փարաջանովին հաջողվեց կինոն վերածել կենդանացած գեղանկարչության, – ահա այս հարցի պատասխանը տիկին Մատվեևան իր տեսանկյունից փոխանցեց հանդիսատեսին։ Տասնամյակներ անց էլ Փարաջանովի կինոարվեստն ոգեշնչող ու ուսուցանող է ու վառ նռան գույնով փոխանցում է հայկական մշակույթի իրական ու ավանդական գույները։
Սա մեր միության և «ARTeria» նախագծի անդրանիկ նախագիծն էր ու հուսամ ապագայում կունենանք նոր ծրագեր։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժած անձանց

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժած անձանց

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը նախաձեռնում է մարդասիրական դրամահավաք՝ աջակցելու Ուկրաինայում տիրող շարունակական մարդասիրական իրավիճակի հետևանքով տուժած անձանց։ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նախաձեռնության շրջանակներում

Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Վիլնյուս

Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Վիլնյուս

ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 13-16-ը աշխատանքային այցով կգործուղվեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝

Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը

Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը նոյեմբերի 26-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար, «Ձախեր» (Die Linke) կուսակցության ներկայացուցիչ Միրզե Էդիսի